Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայաստանի մարած դիմադրողականությունը

Հայաստանի մարած դիմադրողականությունը
09.12.2024 | 19:46

Սիրիան ընկավ, որովհետև ներքին դիմադրողականություն չուներ, այդ պետությունը պահպանելու համար ոչ ոք չէր ուզում կռվել։ Արտաքին մեծ սպառնալիքների դեմ կանգնած Հայաստանի դիմադրողականությունը ովքե՞ր են ապահովում` թշնամական թեզեր հնչեցնող Նիկոլ Փաշինյա՞նը, նրա քայլող ուսապարկե՞րը, դրսի հրահանգով ընդդիմություն խաղացողնե՞րը, հողեր հանձնելու համար հերոսի և գեներալի կոչում ստացածնե՞րը, տհաճ մականուններով օլիգարխնե՞րը, իշխանության կերակրատաշտից ոսկոր փախցնող վայ-մտավորականնե՞րը։ Ոչ ոք մեզ դաշնակից չի լինելու, եթե մենք չպայքարենք։ Իսկ պայքարի առաջին քայլը կլինի դադարեցնել հանձնվելու պարտվողական քարոզը, որը վաղուց պետական քաղաքականություն է դարձել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4671

Մեկնաբանություններ